Շառլ Ազնավուրը «Ոսկե ծիրան» 10-րդ հոբելյանական կինոփառատոնի Պատվավոր խորհրդի անդամ է
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոթառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը սեպտեմբերի 30-ին Ժնևում հանդիպում ունեցավ աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիե, երգահան, կինոդերասան, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր` կապված հոբելյանական փառատոնի կազմակերպման հետ: Ազնավուրն իր համաձայնությունը տվեց ընդգրկվելու փառատոնի հոբելյանական Պատվավոր խորհրդում:
Նույն օրը Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի շենքում Հարություն Խաչատրյանին և Շվեյցարիայում ՀՀ փոխդեսպան Սաթենիկ Աբգարյանին հանձնվեց «Գործարար նախաձեռնությունների ուղղություններ» կազմակերպության (B.I.D. Business Initiative Directions) կողմից «Ոսկե ծիրան» կինոփառատոնին շնորհված «Միջազգային աստղ որակի համար» մրցանակը: Հեղինակավոր մրցանակը սահմանված է համապատասխան Որակի միջազգային կոնվենցիայի (Ժնև) և շնորհվում է արդյունաբերական, ֆինանսական, մշակութային այն կազմակերպություններին, որոնք տվյալ տարում միջազգային ճանաչում են բերել իրենց երկրին: