Լրահոս

03.10.2012 17:43


Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրի դրամաշնորհները Հայաստանի համար

Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրի դրամաշնորհները Հայաստանի համար

Մինչև 2012թ. հոկտմեբերի 31-ը հայ ուսանողները, բուհավարտներն ու գիտնականները  հնարավորություն ունեն դիմել DAAD-ի կրթաթոշակային ծրագրերին:

DAAD-ն (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը) ակադեմիական փոխանակմանն օժանդակող ամենամեծ կազմակերպությունն է աշխարհում:  DAAD-ն Հայաստանում հանդես է գալիս 1996թ.-ից, իսկ որպես տեղեկատվական կենտրոն՝ 2004թ.-ից: DAAD-ն կրթաթոշակներ է տրամադրում բոլոր մասնագիտություններով բուհավարտներին, ուսանողներին ու գիտմականներին:  

Անկախացումից ի վեր ավելի քան 1800 հայեր ֆինանսական օժանդակություն են ստացել DAAD-ից` իրենց գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար:

Այս խորագրի վերջին նյութերը