Տիգրան Սարգսյանը պնդում է՝ գազի սակագնի բարձրացման հարցը ընտրությունների հետ կապ չունի
Այսօր ԱԺ–կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է գազի սակագնի հնարավոր բարձրացմանը և նշել, որ այսօր ՀՀ էներգետիկայի նախարարությունը բանակցային գործընթացի մեջ է իր ռուս գործընկերների հետ։
Վարչապետն ընդգծել է, որ ՌԴ–յան օրենսդրությամբ կան խաղի կանոններ և դրանց համաձայն ամեն տարի բանակցություններ են տեղի ունենում գազի սակագնի վերաբերյալ։ Իսկ այս պահին այդ բանակցությունները դեռևս չեն ավարտվել.
–Գազի գները որոշվում եմ բանաձևով և դա ենթադրում է, որ շուկայական կոնյուկտուրայից ելնելով գազի գինը կարող է բարձրանալ, կարող է իջնել։ Այս պահին բանակցություններ են ընթանում, դրանք մոտենում են ավարտին և շատ շուտով պաշտոնապես այդ մասին մենք ձեզ կտեղեկացնենք։
Տիգրան Սարգսյանը պնդել է նաև, որ ՌԴ–ի կողմից ՀՀ–ին մատակարարվող գազի սակագնի բարձրացում–չբարձրացումը կապված չէ մեր երկրում առաջիկա նախագահական ընտրությունների հետ։

7or.am