Մեկնարկում է 8-րդ ամենամյա միջազգային ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը
Հոկտեմբերի 5-ին, ժամը 10:00-ին կմեկնարկի 8-րդ ամենամյա միջազգային ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը` «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսով: Այն կտևի 3 օր` հոկտեմբերի 5-7-ը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան) նորաբաց «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում (Հ. Հակոբյան 3):
«ԴիջիԹեք 2012» ցուցահանդեսին կմասնակցեն տեղական, կորեական, սինգապուրյան, ռուսական, վրացական, գերմանական, իտալական և ամերիկյան 120 կազմակերպություններ:
DigiTec-ի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Ցուցահանդեսը հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները տեսնելու հնարավորություն է տալիս: Այն նաև միտված է միջազգային կապերի ընդլայնմանը:
ՑուցահանդեսիբաժիններնենՏՏ սարքավորումները և համակարգեր, ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումները, մոբայլ լուծումներ, համակարգչային գրաֆիկա և մուլտիմեդիա, նորարարական լուծումներ, ֆինանսական/բանկային լուծումներ, էլեկտրոնային կառավարում և այլն:
Մեկնարկում է 8-րդ ամենամյա միջազգային ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը
Հոկտեմբերի 5-ին, ժամը 10:00-ին կմեկնարկի 8-րդ ամենամյա միջազգային ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը` «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսով: Այն կտևի 3 օր` հոկտեմբերի 5-7-ը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան) նորաբաց «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում (Հ. Հակոբյան 3):
«ԴիջիԹեք 2012» ցուցահանդեսին կմասնակցեն տեղական, կորեական, սինգապուրյան, ռուսական, վրացական, գերմանական, իտալական և ամերիկյան 120 կազմակերպություններ:
DigiTec-ի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Ցուցահանդեսը հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները տեսնելու հնարավորություն է տալիս: Այն նաև միտված է միջազգային կապերի ընդլայնմանը:
Ցուցահանդեսի բաժիններն են ՏՏ սարքավորումները և համակարգեր, ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումները, մոբայլ լուծումներ, համակարգչային գրաֆիկա և մուլտիմեդիա, նորարարական լուծումներ, ֆինանսական/բանկային լուծումներ, էլեկտրոնային կառավարում և այլն: