Լրահոս

03.10.2012 16:38


Վիճաբանություն կոնսերվատորիայի մոտ

Վիճաբանություն կոնսերվատորիայի մոտ

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1993թ. ծնված Տիգրան Բ.-ն, որին, ըստ բժշկի հայտարարության, ծեծել են Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մոտ:
Պարզվել է, որ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։15-ին,  հիշյալ վայրում, վիճաբանության ժամանակ, 1995թ. ծնված Արամ Պ.-ն բռունցքով հարվածել է Տիգրան Բ.-ի դեմքին և պատճառել   վնասվածք:
Նույն օրը՝ ժամը 21։00-ին,  Արամ Պ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Ըստ բժշկի տեղեկանքի` Տիգրան Բ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը