Լրահոս

03.10.2012 16:08


Բելգիայում երկաթուղայինները գործադուլ են հայտարարել

Բելգիայում երկաթուղայինները գործադուլ են հայտարարել

Բելգիայում երկաթուղայինների գործադուլ է սկսվել։ Դրա հետևանքով երկրի բոլոր երկաթուղային հաղորդակցությունները մեկ օրով չեն գործի։

Չի գործի նաև երկաթուղային հաղորդակցությունը Լոնդոնի և Փարիզի միջև, քանի որ այն ապահովում է Բելգիայի «Եվրոսթար» ընկերությունը։

Բելգիայի արհմիությունները հանդես են գալիս երկրի երկաթուղու բարեփոխումների դեմ։ Իսկ բարեփոխումների պատճառը պետությանը երկաթուղային ընկերությունների մեծ չափերի հասնող պարտքն է։

 

Այս խորագրի վերջին նյութերը