Մոսկվայում անց է կացվում հատուկ ծառայությունների, անվտանգության և իրավապահ մարմինների ղեկավարների 11-րդ խորհրդակցությունը
Ս/թ. հոկտեմբերի 3-5-ը Մոսկվայում անց է կացվում հատուկ ծառայությունների, անվտանգության և իրավապահ մարմինների ղեկավարների 11-րդ խորհրդակցությունը, որին մասնակցում են աշխարհի ավելի քան 55 երկրների պատվիրակություններ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվելու են ահաբեկչության, արմատականության և սեպարատիզմի դեմ պայքարի ոլորտներում փոխհամագործակցության հարցեր:
Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն