Լրահոս

03.10.2012 15:46


Բնապահպանության նախարարը ձկնորսությամբ է զբաղվել, այն էլ ոչ Հայաստանում

Բնապահպանության նախարարը ձկնորսությամբ է զբաղվել, այն էլ ոչ Հայաստանում

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հերքել է բնապահպանների պնդումը, թե որսորդությունն իր նախասիրությունն է։

Ես ոչ միայն հիմա, այլ տասը տարի է` որսորդությամբ չեմ զբաղվում: Պահպանվող տարածքներում կենդանիների վրա կրակելու իրողություն չի կարող լինել արդեն տասը տարիների ընթացքում: Այս ընթացքում միայն մեկ անգամ եմ որսով զբաղվել, դա ձկնորսությունն է եղել, այն էլ՝ ոչ Հայաստանի տարածքում,–լրագրողներին վստահեցրել է նախարարը:

Իսկ իր հրաժարականի պահանջները նա նորմալ է դիտարկում՝ ընդգծելով, որ ոչ բոլոր բնապահպաններն են այդ կարծիքին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը