Լրահոս

03.10.2012 15:35


Այս տարի գրանցվել է օձի խայթոցի 143 դեպք, մեկը՝ մահվան ելքով

Այս տարի գրանցվել է օձի խայթոցի 143 դեպք, մեկը՝ մահվան ելքով

Ընթացիկ տարում հոկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցի 143 դեպք, որից մեկը՝ մահվան ելքով (հուլիսի 22-ին Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ Բաբկեն Խաչատրյանին օձը խայթել է դաշտում, նա մահացել է Արմավիրի բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին):

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նշած ժամանակահատվածում օձի խայթոցից տուժած 43 քաղաքացի դիմել է Երևանի բժշկական հաստատություններ, 100-ը` մարզային բժշկական կենտրոններ. Արագածոտնի մարզ` 24, Արմավիրի մարզ` 22, Կոտայքի մարզ` 18, Տավուշի մարզ` 12, Վայոց ձորի մարզ` 9, Սյունիքի մարզ` 7, Արարատի մարզ` 7, Լոռու մարզ` 1:

Նշենք, որ 90 տուժածի ներարկվել է հակաթույն, 53-ին չի ներարկվել, քանի որ դրա կարիքը չի եղել:

2010թ. օձի խայթոցի հետևանքով հոսպիտալացվել էր 158 տուժած, որից 4-ը՝ մահվան ելքով: Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակ է դիմել ևս 28-ը:

Անցյալ տարի արձանագրվել է օձի խայթոցի 220 դեպք, որից 2-ը՝ մահվան ելքով:

 

Այս խորագրի վերջին նյութերը