Լրահոս

03.10.2012 15:27


Արամ Մանուկյանը նամակ է ուղարկել Վրաստանի լիբերալ կուսակցության ներկայացուցիչներին

Արամ Մանուկյանը նամակ է ուղարկել Վրաստանի լիբերալ կուսակցության ներկայացուցիչներին

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ նամակ է ուղարկել Վրաստանի լիբերալ կուսակցության ներկայացուցիչներին, որը ներկայացվում է ստորև. 

 ՀՀՇ լրատվական ծառայություն

 Հարգելի լիբերալ ընկերներ

Շնորհավորում ենք վրաց ժողովրդի իրական կամքն արտահայտող ընտրությունների կազմակերպման եւ իրականացման փաստի կապակցությամբ: Սա հաղթանակ է թե ընդդիմության, եւ կառավարության, ինչպես նաեվ՝ ողջ Վրաստանի համար: Վստահ ենք, որ լիբերալների մուտքը վրացական խորհրդարան կունենա մեծագույն նշանակություն ոչ միայն Վրաստանի, այլ նաեւ ողջ Հարավային Կովկասի համար: Ձեր երկիրը եւս մեկ անգամ ստեղծում է հաճելի նախադեպ մեր տարածաշրջանի համար:

Հայոց Համազգային Շարժում կուսակցության անունից ցանկանում ենք կրկին շնորհավորել ձեզ եւ մաղթել նորանոր հաջողություններ: ՀՀՇ-ն պատրաստ է շարունակել բարեկամական համագործակությունը վրացական լիբրալների հետ:

 

Ջերմ մաղթանքներով

Արամ Մանուկյան

ՀՀՇ վարչության նախագահ

Այս խորագրի վերջին նյութերը