ՀՀ–ում ԳԴՀ դեսպան. «Մենք կենտրոնանում ենք այն հանգամանքի վրա, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները վերջնականապես չխախտվեն»
Այսօրվա ասուլիսին Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը հայտնել է, որ մարդասպան Ռամիլ Սաֆարովի արարքը և դրան հաջորդած զարգացումները չեն համապատասխանում եվրոպական արժեհամակարգին: «Այն, ինչ կատարվեց, հակասում է միջազգային բոլոր չափանիշներին»,- ընդգծեց դեսպանը: Ադրբեջանահունգարական գործարքի առնչությամբ Գերմանիան պաշտոնապես հանդես չի եկել։ Դեսպանը դա պայմանավորել է նրանով, որ Գերմանիայի և Եվրոպական Միության համար առաջնայինն այն մտահոգություններ են, որ տարածաշրջանում անկայուն իրավիճակ չստեղծվի: «Մենք հասկանում ենք այս հարցի նշանակությունը, բայց առավել շատ կենտրոնանում ենք այն հանգամանքի վրա, որ Հայաստան-Ադրբեջան առանց այդ էլ լարված հարաբերությունները վերջնականապես չխախտվեն»,-ասել է դիվանագետը։ «Գերմանիայում որևէ մեկը չի կարող սա ընդունել: Ադրբեջանն այս միջադեպով հեղինակության մեծ կորուստ է ունեցել, և Ադրբեջանի հետ հետագա գործողությունները պետք է գնահատվեն նաև այս միջադեպով»,-ասել է բանախոսը։
ՀՀ–ում ԳԴՀ դեսպան. «Մենք կենտրոնանում ենք այն հանգամանքի վրա, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները վերջնականապես չխախտվեն»
Այսօրվա ասուլիսին Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը հայտնել է, որ մարդասպան Ռամիլ Սաֆարովի արարքը և դրան հաջորդած զարգացումները չեն համապատասխանում եվրոպական արժեհամակարգին: «Այն, ինչ կատարվեց, հակասում է միջազգային բոլոր չափանիշներին»,- ընդգծեց դեսպանը:
Ադրբեջանահունգարական գործարքի առնչությամբ Գերմանիան պաշտոնապես հանդես չի եկել։ Դեսպանը դա պայմանավորել է նրանով, որ Գերմանիայի և Եվրոպական Միության համար առաջնայինն այն մտահոգություններ են, որ տարածաշրջանում անկայուն իրավիճակ չստեղծվի: «Մենք հասկանում ենք այս հարցի նշանակությունը, բայց առավել շատ կենտրոնանում ենք այն հանգամանքի վրա, որ Հայաստան-Ադրբեջան առանց այդ էլ լարված հարաբերությունները վերջնականապես չխախտվեն»,-ասել է դիվանագետը։ «Գերմանիայում որևէ մեկը չի կարող սա ընդունել: Ադրբեջանն այս միջադեպով հեղինակության մեծ կորուստ է ունեցել, և Ադրբեջանի հետ հետագա գործողությունները պետք է գնահատվեն նաև այս միջադեպով»,-ասել է բանախոսը։