Լրահոս

03.10.2012 19:31


Հոկտեմբերի 4-ին Երևանի կենդանաբանական այգու մուտքը մինչև 16 տարեկանների համար կլինի անվճար

Հոկտեմբերի 4-ին Երևանի կենդանաբանական այգու մուտքը մինչև 16 տարեկանների համար  կլինի անվճար

Հոկտեմբերի 4-ին, կենդանիների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա  կապակցությամբ, Երևանի կենդանաբանական այգին և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իրականացնում են մի շարք  միջոցառումներ: Ժամը 10:00-13:00-ն Կենդանաբանական այգում կանցկացվի դասընթաց Հակոբ Կարապենցի անվան թիվ 6-րդ դասարանի աշակերտների համար, ինչպես նաև ճանաչողական էքսկուրսիա: Այգու  կրթական կենտրոնում կկազմակերպվի դասընթաց կենդանիների իրավունքների  պաշտպանության  թեմայով: Կցուցադրվի ֆիլմ՝ ‹‹Երկու պատմություն›› խորագրով, նկարահանված Գյումրիի «Արևորդի» էկո ակումբի սաների կողմից:

Ժամը 17:00-19:00–ն միջոցառման հատուկ հյուրերի թվում են այգու կենդանիների խնամակալները, ովքեր անմիջական մասնակցություն կունենան իրենց կենդանիների կերակրման և խնամքի գործում:

 

Առանձին տաղավարում կներկայացվի կենդանիների խնամակալության ծրագիրը, կնշվի Գրանդ փղի ծնունդը, տեղի կունենա  ‹‹Զու›› ամսագրի շնորհանդեսը: Նախատեսվում են նաև կենդանիների ցուցադրական կերակրումներ: Իսկ ժամը 19:00-ին տեղի կունենա բացօթյա կինոցուցադրություն:

 Ի դեպ՝ հոկտեմբերի 4-ին այգու մուտքը մինչև 16 տարեկանների համար  կլինի անվճար:

 

Այս խորագրի վերջին նյութերը