Լրահոս

03.10.2012 14:16


Գալուստ Սահակյանը կասկածում է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը

Գալուստ Սահակյանը կասկածում է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կասկածում է, թե այսօր տարածված հայտարարության հեղինակը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է:

–Այդ հայտարարության տակ որևէ ստորագրություն չկա: Չեմ կարծում, որ այս տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը իր բնավորությունը փոխեր։ Սա պարզապես հայտարարություն է, որը նման է ո՛չ երկրորդ նախագահի լեքսիկոնին, ո՛չ էլ նման է իր գործունեության ընթացքում ձեռք բերված բնավորությանը,–լրագրողներին ասել է Գ. Սահակյանը։

Ի դեպ, երեկ և այսօր Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն էր մամուլին տեղեկացրել, որ ՀՀ երկրորդ նախագահը նման հայտարարությամբ է հանդես գալու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը