Այսօր Ստրասբուրգում ԵԽԽՎ Լիբերալ դեմոկրատների քաղաքական խմբի նիստը բացվել է խմբի անդամներ՝ ԲՀԿ-ական պատգամավորներ Վահե Հովհաննիսյանի և Նաիրա Զոհրաբյանի հայտարարությամբ:
Վերջիններս հանգամանալից ներկայացրել են Վարդան Օսկանյանի շուրջ ստեղծված իրավիճակը, որից հետո խմբի բոլոր անդամներին բաժանվել է անգլերեն լեզվով պատրաստված տեղեկանքը:
Տեղեկանքում, բացի դատախազի միջնորդության մասին տեղեկատվությունից, առկա են հստակ գնահատականներ: Մասնավորապես նշվում է, որ քաղաքական ուժերի մեծամասնության, ինչպես նաև բազմաթիվ հեղինակավոր իրավաբանների կարծիքով, այս քրեական գործը հիմնազուրկ է և հետապնդում է այլ նպատակներ: ԵԽԽՎ պատգամավորներին բաժանված տեղեկանքում հստակ նշված է, որ Օսկանյանին ներկայացված մեղադրանքները քաղաքական ճնշման նպատակ ունեն` Օսկանյանի և ԲՀԿ-ի նկատմամբ: Խմբի նախագահ Մարի Բրասյորը հայտարարեց, որ սա անչափ կարեւոր խնդիր է, եւ կոչ արեց խմբի բոլոր անդամներին՝ հայկական պատվիրակության ներկայացուցիչների տրամադրած տեղեկանքները քննարկել իրենց ազգային պատվիրակություններում։ ԲՀԿ ներկայացուցիչներ Վահե Հովհաննիսյանն ու Նաիրա Զոհրաբյանը պատրաստված փաթեթը ներկայացնելու են նաեւ ԵԽԽՎ այլ քաղաքական խմբերին եւ ազգային պատվիրակություններին։
Վարդան Օսկանյանի հարցը ԵԽԽՎ-ում

Zham.am