Հրանտ Բագրատյան. «2011թ. ԿԲ–ի հաշվետվությունը 120–էջանոց աղբ է»
Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության քարտուղար Հրանտ Բագրատյանը քննադատել է ՀՀ Կենտրանական բանկի գործունեությունը։
«Հայաստանում գների կայունության պատասխանատուն ԿԲ–ն է։ Սակայն միևնույն մարմինը չի կարող և՛ կարգավորել, և՛ վերահսկել»,–ասել է պատգամավորը։
Բագրատյանը նաև ավելացրել է, որ կառավարությունը երկու տարի է՝ հայտարարում է գնաճի 4,7 տոկոսի մասին, մինչդեռ 2010թ. այն կազմել է 8,7 տոկոս, իսկ 2011թ.՝ 7,7 տոկաս։
«2011թ. ԿԲ–ի հաշվետվությունը 120–էջանոց աղբ է»,–այս հայտարարությամբ է ավարտել իր ելույթը Բագրատյանը։