Երվանդ Բոզոյան. «Փորձում են կանգնեցնել նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով հանդես գալու ԲՀԿ–ի քայլերը»
Քաղաքագետ ԵրվանդԲոզոյանի համոզմամբ՝ 2013թ. նախագահական ընտրություններից առաջ իշխանությունը փորձում է հարվածել և թուլացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ Վարդան Օսկանյանին տարանջատելով այդ կուսակցությունից: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նա պատահական չի համարել՝ կոալիցիա չմտնելու ԲՀԿ–ի հայտարարությունից մեկ օր անց է Վարդան Օսկանյանի դեմ քրեական գործը սկսվել, թեև ակնհայտ է, որ այն մեկ օրվա մեջ չէ, որ սարքվել է.
–Հույսկար, որԲՀԿ-նկմտնիկոալիցիա։ Քանիորչմտավ, հաջորդօրն այսգործիմասինհիշեցին: Այսպիսով՝փորձումենկանգնեցնելնախագահականընտրություններինսեփականթեկնածուով հանդես գալու ԲՀԿ–ի քայլերը։
Իսկ Վարդան Օսկանյանի ճակատագիրը, ըստ քաղաքագետի, հասարակության ձեռքում է. եթե հասարակությունն իրեն պասիվ դրսևորի, նրանկարողենանգամգնդակահարել։ Եվ հետո, եթե Վարդան Օսկանյանի վրա կարող են այսպիսի գործ սարքել, ուրեմն մեզանից յուրաքանչյուրի վրա կարող են սարքել։
–Այսպիսի անհեթեթություն երկար ժամանակ Հայաստանում չէր եղել: Սա քաղաքական խնդիր է, և իրավական տեսանկյունից անգամ քննարկել պետք չէ։ Խայտառակություն է այն, որ երկրի 10 տարվա նախարարին մեղադրում են փողերի լվացման մեջ: Մենք, փոխանակ օգտվեինք ադրբեջանցի մարդասպան Սաֆարովին Ադրբեջանի կողմից հերոսի կոչման արժանացնելու խայտառակ փաստից, ցույց տվեցինք, որ փնթի ու գեղցի պետություն ենք,–ասել է նա:
Բոզոյանի չի բացառում նաև, որ իշխանությունն իր շրջապատում վհուկների որս կսկսի, մի քանի կարկառուն ՀՀԿ–ականի էլ կձերբակալի, իբրև թե ցույց տալու, որ յուրայիններին էլ անպատիժ չի թողնում։
Երվանդ Բոզոյան. «Փորձում են կանգնեցնել նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով հանդես գալու ԲՀԿ–ի քայլերը»
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի համոզմամբ՝ 2013թ. նախագահական ընտրություններից առաջ իշխանությունը փորձում է հարվածել և թուլացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ Վարդան Օսկանյանին տարանջատելով այդ կուսակցությունից: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նա պատահական չի համարել՝ կոալիցիա չմտնելու ԲՀԿ–ի հայտարարությունից մեկ օր անց է Վարդան Օսկանյանի դեմ քրեական գործը սկսվել, թեև ակնհայտ է, որ այն մեկ օրվա մեջ չէ, որ սարքվել է.
–Հույս կար, որ ԲՀԿ-ն կմտնի կոալիցիա։ Քանի որ չմտավ, հաջորդ օրն այս գործի մասին հիշեցին: Այսպիսով՝ փորձում են կանգնեցնել նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով հանդես գալու ԲՀԿ–ի քայլերը։
Իսկ Վարդան Օսկանյանի ճակատագիրը, ըստ քաղաքագետի, հասարակության ձեռքում է. եթե հասարակությունն իրեն պասիվ դրսևորի, նրան կարող են անգամ գնդակահարել։ Եվ հետո, եթե Վարդան Օսկանյանի վրա կարող են այսպիսի գործ սարքել, ուրեմն մեզանից յուրաքանչյուրի վրա կարող են սարքել։

7or.am