Քաղաքագետ. «Մեր չինովնիկներն իրենց ստեղծած բանտերում դեռ շատ առիթ են ունենալու նստելու»
Այսօրվա ասուլիսին քաղաքագետ Լևոն Շիրինյանն ասել է, թե Հայաստանում արդարադատություն չի կայանում, և պաշտոնյաների մտածելակերպում ոչ մի փոփոխություն չի եղել: «Խորհուրդ եմ տալիս մեր չինովնիկներին բանտերը և մեկուսարանները կարգի բերեն, քանի որ մեր չինովնիկներն իրենց ստեղծած բանտերում դեռ շատ առիթ են ունենալու նստելու: Մեր վերնախավը պետք է պատրաստ լինի բանտերում նստելու և հիվանդանոցներում բուժվելու»: Անդրադառնալով Վարդան Վարդան Օսկանյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին՝ բանախոսն ասել է, թե այս գործընթացով սկսվեց նախագահական ընտրությունների նախընտրական փուլը:
«Ես չէի ցանկանա, որ նախընտրական փուլի մեկնարկը տրվեր այսպես: Լավ կլիներ, որ ընդդիմությունը և իշխանությունը քաղաքական պլատֆորմ ներկայացնեին՝ ինչ անել դուրս գալու այս վիճակից, ստեղծելու ազգային պետություն և դուրս բերել միջազգային լայն ասպարեզ, որից հետո կարող ենք ընտրություն կատարել»,–ասել է քաղաքագետն՝ ընդգծելով, որ ԲՀԿ-ը պետք է հանդես գա սեփական թեկնածուով:

7or.am