Մենք այն մարդկանցից ենք, ովքեր ստիպված են օգտվել հասարակական տրանսպորտից, որը մեր հանրապետությունում մեղմ ասած այնքան էլ բարվոք վիճակում չէ: Մենք օգտվում ենք 487 համարի երթուղուց, քանի որ այլ տարբերակ չունենք:
Թվով 6 (Ջրառատ, Գայ, Հայկաշեն, Հովտաշատ, Հայանիստ, Գետաշեն) գյուղ միայն այդ երթուղուց է օգտվում, մասամբ նաև Խաչփար, Ազատաշեն, Գեղանիստ և Արգավանդ գյուղերը: Երթուղին միշտ լիքն է լինում, և մենք ստիպված ենք մեջքներս ջարդելով կանգնած, կամ էլ կիսակքանիստ վիճակում տեղ հասնել, ինչը, ինչպես գիտեք, (հուսով եմ գիտեք) բազմաթիվ ողնաշարային (և ոչ միայն) խնդիրների է հանգցնում:
Խնդրում ենք Ձեզ 487 երթուղու կամ քանակն ավելացնել և երթևեկության միջակայքերը կրճատել, կամ երթուղային տաքսիները փոխարինել միկրոավտոբուսներով:
Մի՛ ջարդեք մեր մեջքը. բաց նամակ Սերժ Սարգսյանին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
Հարգարժան պարոն նախագահ
Մենք այն մարդկանցից ենք, ովքեր ստիպված են օգտվել հասարակական տրանսպորտից, որը մեր հանրապետությունում մեղմ ասած այնքան էլ բարվոք վիճակում չէ: Մենք օգտվում ենք 487 համարի երթուղուց, քանի որ այլ տարբերակ չունենք:
Թվով 6 (Ջրառատ, Գայ, Հայկաշեն, Հովտաշատ, Հայանիստ, Գետաշեն) գյուղ միայն այդ երթուղուց է օգտվում, մասամբ նաև Խաչփար, Ազատաշեն, Գեղանիստ և Արգավանդ գյուղերը: Երթուղին միշտ լիքն է լինում, և մենք ստիպված ենք մեջքներս ջարդելով կանգնած, կամ էլ կիսակքանիստ վիճակում տեղ հասնել, ինչը, ինչպես գիտեք, (հուսով եմ գիտեք) բազմաթիվ ողնաշարային (և ոչ միայն) խնդիրների է հանգցնում:
Խնդրում ենք Ձեզ 487 երթուղու կամ քանակն ավելացնել և երթևեկության միջակայքերը կրճատել, կամ երթուղային տաքսիները փոխարինել միկրոավտոբուսներով:
Արարատի մարզի 487 երթուղային տաքսուց օգտվող ՀՀ քաղաքացիներից