Լրահոս

03.10.2012 13:07


«Բարգավաճ Հայաստանը» խորհրդարանի աշխատանքը բոյկոտում է

«Բարգավաճ Հայաստանը» խորհրդարանի աշխատանքը բոյկոտում է

Այսօր շարունակվում է 5–րդ գումարման խորհրդարանի քառօրյայի հերթական նիստը, որից, սակայն, բացակայում են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ ՀՀ լխավոր դատախազի միջնորդագրի քննարկման ժամանակ ԲՀԿ–ական վերջին պատգամավորի ելույթից հետո երեկ նրանք հեռացան դահլիճից՝ այդպիսով բոյկոտելով խորհրդարանի աշխատանքները։

Ավելի վաղ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ այս գործը քաղաքական պատվեր է «Բարգավաճ Հայաստանի» դեմ, և ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունն այս քննարկումից հետո չի մասնակցելու քառօրյայի մնացած որևէ հարցի քննարկմանը, իսկ  ԱԺ աշխատանքներին իրենց հետագա մասնակցությունը կքննարկեն այնուհետ։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը