Կարծիք

03.10.2012 12:25


Քաղաքական աստղագուշակ – 6

Քաղաքական աստղագուշակ – 6

Աստղերի ուշադրության կենտրոնում է «Գլխներից բռնելը և փողերի լվացումը»:

Աստղերի և ժողովրդի ուշադրությունը վերջին օրերին սևեռված է Վարդան Օսկանյանի դեմ շինծու գործի վրա: Աստղերը նույնիսկ չեն էլ ուզում հիմնավորել այն փաստը, թե գործը քաղաքական բնույթ է կրում, քանի որ «ամենաընդդիմադիր պոզան» ընդունած կայքը (ոչ թե դիրքը, այլ «պոզան», որովհետև այդ բառը ավելի լավ է բնորոշում այդ կայքի կարգավիճակը), խոսքը գնում է  1in.am-ի մասին, բացահայտ ասում է, որ դա քաղաքական հետապնդում է: Աստղերը ուզում են անդրադառնալ այլ հարցերին:

Պարզ է, որ Օսկանյանի դեմ հարուցված գործը «գլխից բռնել ա պետք» «show»-ի շրջանակների մեջ է: Աստղերը հատկապես Օրիոնի շղթայում ուզում են հարցնել նախագահի աթոռին հայտնված մարդուց՝ դուք տեղյա՞կ եք ձեր եղբոր գոյության մասին, թե՞ չե: Բացատրենք, թե ինչու են աստղերը ուղղում այս հարցը՝ եթե նախագահի աթոռին հայտնված մարդը գիտի իր եղբոր գոյության մասին, ապա «գլխից բռնելը» պետք է սկսվեր«փայասեր» բարեկամներից: Իսկ եթե մարդը դեռ չգիտի իր եղբոր գոյության մասին, ապա աստղերը տեղեկացնում են դրա մասին:

Աստղերը նաև մի բան էլ են ուզում հարցնել՝ ի՞նչ է լինելու այն «գլխի» հետ, որը գրեթե մենաշնորհել է հեռուստադաշտը: Ի՞նչ է լինելու այն «գլխի» հետ, ով, «ինքնաթիռի միս» պահանջելով, արդեն քիչ է մնում գնի «Armavia»-ն: Թե՞ այդ մարդու գոյության մասին նույնպես ոչ մի տեղեկություն չկա:

Աստղերը հիշեցնում են, որ նախագահական աթոռը զբաղեցնող անձը կոմունիստական անցյալ ունի, և ղեկավարման ընթացքում օգտագործում է կոմունիստական «շտուչկաները», ինչպես 1930-ական թվականներին Ստալինը իր հակառակորդներին ոչնչացնելու համար օգտագործում էր Գենրիխ Յագոդային և Նիկոլայ Եժովին: Ստալինը իր թշնամիների դեմ շինծու գործեր էր հարուցում և այդ մարդկանց մահվան դատապարտում, իսկ Յագոդան և Եժովը միայն գործիքներ էին, որոնք վերջում նույնպես ոչնչացվեցին: Հետևաբար այն մարդիկ, ովքեր այսօր կանգնած են նախագահի աթոռին նստած անձի կողքին, պետք է հիշեն պատմությունը, հակառակ դեպքում աստղերը երկնքում նրանց համար տեղ կհատկացնեն:

Իմիջիայլոց, վերադառնալով փողերի լվացմանը՝ թող գլխից բռնեին օրինակ այն մարդուն, ով «վրա-վրա» անհիմն կերպով շահում է բենզինի տենդերները: Ինչպես նաև այն մարդուն, ով այդ հաղթանակները ապահովում է: Դա այն մարդն է, ով իրեն որպես օգնական մանկապիղծ է պահել: Աստղերը այդ դրվագը չեն մոռանա և այս փաստը առաջ են տանելու:

Նախագահի աթոռին նստած անձը փորձում է համատեղել իր մեջ բոլոր ավտորիտար ղեկավարների կերպարները՝ Ստալինի, Մուբարաքի, հունական «Սև Գնդապետների» և այլոց: Սակայն նա չի հիշում, որ այդ ավտորիտար ղեկավարները եկել են քաղաքական ճգնաժամի պատճառով, իսկ Սերժ Սարգսյանը կանգնած է ներկա քաղաքական ճգնաժամի հիմքում

«Քաղաքացիական հասարակություն»

Այս խորագրի վերջին նյութերը