«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը «7օր»–ի հետ զրույցում հերքել է տեղեկությունը, թե երեկ իրենց կուսակցությունը քաղխորհրդի նիստ է հրավիրել և քննարկել Րաֆֆի Հովհաննիսյանի՝ մանդատից հրաժարվելու մասին դիմումը հետ վերցնելու հարցը։
–Ժամկետը վաղուց լրացել է, ինչպե՞ս կարող ենք մենք նման հարց քննարկել երեկ,–ասել է Հ. Խուրշուդյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ զարմացածէԽաչատուրՔոքոբելյանիպահվածքից, քանի որ իրենց մեջ պայմանավորվածություն է եղել խորհրդարանականընտրությունիցհետոմանդատներըվայրդնելևճանապարհտալերիտասարդներին, ինչը Քոքոբելյանը դեռևս չի անում:
Ինչպես այն ժամանակ, այսօր ևս «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանը «7օր»–ի հետ զրույցում պնդել է՝ Քոքոբելյանի և Հովհաննիսյանի միջև նման պայմանավորվածություն չկա՛։
Փոխարենը՝ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակն առաջարկում է սպասել Քոքոբելյանի վերադարձին, ով այս օրերին Հայաստանում չէ։
–Ճիշտ կլինի սպասենք՝ պարոն Քոքոբելյանը կվերադառնա, և թող նա պատասխանի։ Իսկ այն, ինչ ասել են «Ազատ դեմոկրատներ»–ի ներկայացուցիչները, միգուցե ուղղակի ինչ–որ բաներից տեղյակ չեն կամ էլ չեն հիշում,–«7օր»–ին ասել է Հ. Խուրշուդյանը։
Սպասեք Քոքոբելյանին. «Ժառանգության» առաջարկը
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը «7օր»–ի հետ զրույցում հերքել է տեղեկությունը, թե երեկ իրենց կուսակցությունը քաղխորհրդի նիստ է հրավիրել և քննարկել Րաֆֆի Հովհաննիսյանի՝ մանդատից հրաժարվելու մասին դիմումը հետ վերցնելու հարցը։
–Ժամկետը վաղուց լրացել է, ինչպե՞ս կարող ենք մենք նման հարց քննարկել երեկ,–ասել է Հ. Խուրշուդյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ զարմացած է Խաչատուր Քոքոբելյանի պահվածքից, քանի որ իրենց մեջ պայմանավորվածություն է եղել խորհրդարանական ընտրությունից հետո մանդատները վայր դնել և ճանապարհ տալ երիտասարդներին, ինչը Քոքոբելյանը դեռևս չի անում:

7or.am