Լրահոս

03.10.2012 12:18


Կառլես Պույոլը վնասել է ձեռքը

Կառլես Պույոլը վնասել է ձեռքը

Հոկտեմբերի 2–ին տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի հանդիպման ժամանակ «Բարսելոնայի» ավագը՝ Կառլես Պույոլը, անհաջող ընկել է և վնասել է արմնկահոդը։ Դա մթագնել է «Բենֆիկայի» նկատմամբ «Բարսելոնայի» հաղթանակի  (2:0) ուրախությունը։

Նշենք, որ Պույոլը վնասվածքից հետո տևական ժամանակ խաղադաշտ դուրս չէր գալիս և «Բենֆիկայի» հետ հանդիպումը ապաքինվելուց հետո նրա առաջին խաղն էր։

Այսպիսով՝ կատալոնյան թիմի ավագը բաց կթողնի  «Ռեալի» հետ առաջիկա հանդիպումը՝ «էլ կլասիկոն»։ Բժշկական զննումից հետո նրան արգելել են վեց շաբաթ խաղալ։

 

Այս խորագրի վերջին նյութերը