Ֆիլիպիններում ուժի մեջ է մտել համացանցը կարգավորող օրենքը
Չնայած տեղական լրատվամիջոցների և խոսքի ազատության պաշտպանների բողոքներին՝ Ֆիլիպիններում ուժի մեջ է մտել կիբեռհանցագործության մասին օրենքը։
Օրենքի հեղինակները պնդում են, որ այն ուղղված է միայն կիբեռհանցագործությունների և մանկական պոռնոգրաֆիայի դեմ, սակայն նաև արգելում է զրպարտությունը համացանցում։ Զրպարտության համար մեղավոր ճանաչված մարդկանց կարող են կալանավորել 12 տարով։
Օրենքի այդ հոդվածը վերաբերում է համացանցի բոլոր կայքերին, այդ թվում նաև «Ֆեյսբուք»–ին։ Նաև կառավարությունը այլևս իրավունք ունի ստուգելու համացանցի օգտատերերի բոլոր անձնական տվյալները։
Ամերիկյան «Հուման Ռայթս Ուոթչ» իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ այդ օրենքը վտանգում է խոսքի ազատությունը։