ՄԱԿ–ի և Արաբական երկրների լիգայի Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչն իր գրասենյակը Նյու–Յորքից Կահիրե է տեղափոխում
ՄԱԿ–ի և Արաբական երկրների լիգայի Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին որոշում է կայացրել իր գրասենյակը Նյու–Յորքից տեղափոխելԿահիրե, որպեսզի տարածաշրջանին ավելի մոտ գտնվի։ Այդ մասին հաղորդել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Յան Էլիասոնը։ Նրա խոսքերով՝ ՄԱԿ–ում շատ լուրջ են վերաբերվում հատուկ ներկայացուցչի առաքելությանը և հույս ունեն, որ նրան կհաջողվի հասնել Սիրիայի արյունահեղ հակամարտության կարգավորմանը։
Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև զինված հակամարտությունը շարունակվում է 2011թ. մարտից։ ՄԱԿ–ի տվյալներով՝ այդ ընթացքում երկրում սպանվել է շուրջ 20 հազ. մարդ։ Ավելի քան 250 հազ. սիրիացի պատսպարվել է Իրաքում, Հորդանանում, Լիբանանում և Թուրքիայում։