ՀՀ կառավարություն. «ԼՂՀ-ն ճանաչելու մասին նախագիծը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը»
ՀՀ կառավարության կայքը տեղեկացնում է, որ գործադիրի հոկտեմբերի 4-ի նիստի օրակարգում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Զարուհի Փոստանջյանի նախագիծը։ Կառավարությունը համարում է, որ ներկա փուլում այն քննարկելն ու ընդունելը աննպատակահարմար է:
Օրենքի ընդունման դեպքում տարբեր ոլորտներում ազդեցության գնահատականներին կից ներկայացված է պետական փորձագիտական եզրակացություն, ըստ որի՝ ԼՂՀ-ն ճանաչելու մասին նախագիծը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, քանի որ դրա 62-րդ հոդվածի համաձայն` ՀՀ Ազգային ժողովին այլ պետության ճանաչման լիազորություն վերապահված չէ: