Լրահոս

03.10.2012 10:57


Լոս–Անջելեսում մարիխունա վաճառող խանութները կրկին կգործեն

Լոս–Անջելեսում մարիխունա վաճառող խանութները կրկին կգործեն

Լոս–Անջելեսի քաղաքային խորհուրդը վերացրել է արգելքը, որը դրված էր բժշկական նպատակների համար մարիխուանա վաճառող խանութների վրա։

Այդպիսի խանութների գոյությունը հակասում է ԱՄՆ–ի դաշնային օրենսդրությանը։

Հուլիսին քաղաքային խորհուրդը արգելել էր մարիխուանայի խանութների գործունեությունը, բայց հիվանդներին թույլատրել էր՝ հենց  իրենք աճեցնեն, այն պայմանով, որ աճեցնող խումբը  երեք հոգուց ոչ ավելի չլինի։

Սակայն մարիխուանայի խանութների վրա դրված արգելքը վերացվել է, քանի որ դրա հակառակորդները պատրաստվում էին հաջորդ տարի հանրաքվե անցկացնել, և ըստ հարցումների՝ կարող էին հաղթանակ տանել։

Այս խորագրի վերջին նյութերը