Լրահոս

03.10.2012 10:23


Ազգային նոր պահպանողական շարժում. «Հայաստանում հաստատվել է ստալինյան բռնապետական ոգին»

Ազգային նոր պահպանողական շարժում. «Հայաստանում հաստատվել է ստալինյան բռնապետական ոգին»

ՀՀ ԱԺ-ն, կամ ԱԺ-ի մեծամասնություն կոչվող ոչ քաղաքական , քրեա-օլիգարխիկ հատվածը Վարդան Օսկանյանին զրկեց անձեռնամխելիությունից. sա հարված էր ոչ միայն Վարդան Օսկանյանին, ոչ միայն ԲՀԿ-ին, այլ առաջին հերթին, ինչպես կասեր հին դհոլ Գեղամյանը, ՀՀ միջազգային հեղինակությանը, մատաղ սերնդին, երիտասարդությանը ու վաղվա օրվա նկատմամբ ժողովրդի հավատին:

Փաստորեն 8-րդ դասարանի կր
թությամբ ( Լավագույն դեպքում, և բացառությամբ մի քանիսի), քաղաքական ու պետական համակարգի մասին տարրական գիտելիքներ չունեցող կոճակսեղմիչների զանգվածը, պատգամավորական անձեռնամխելիությունից զրկեց հասարակական քաղաքական գործչին, ում աշխատափորձի յուրաքանչյուր տարին Հայաստանի համար ունեցել է էական նշանակություն: Հայաստանում հաստատվել է ստալինյան բռնապետական ոգին` ում մասին Սերժ Սարգսյանը հեռուստատեսությամբ խոսում է, նրան կամ ձերբակալում են, կամ, լավագույն դեպքում, հեռացնում աշխատանքից: Տարբերությունն այն է, որ Ստալինը համբուրում էր իր պոտենցիալ զոհերին` այսպիսով «նամիյոկ» տալով ՉԵԿԱ-ին ոչնչացնել նրան, Սերժը` տալիս է անուն ազգանունը , ինչպես ասում են «Սիրուն չի» սերիալի ժամանակ, տալով նույն «նամյոկը»:
Այն, որ Վարդան Օսկանյանի և Սիվիլիթաս հիմնադրամի դեմ հարուցված գործը ծայրից ծայր սարքված է ու հետապնդում էնպատակ` Վարդան Օսկանյանի նկատմամբ ճնշում գործադրելու միջոցով պարտադրել նրան և ԲՀԿ-ին `գալիք նախագահական ընտրություններին ընդառաջ գնալ զիջումների, ակնհայտ է անգամ անզեն աչքով:
Ազգային նոր պահպանողական շարժումը խստորեն դատապարտում է քրեա-օլիգարխիկ վարչախմբի կողմից ՀՀ նախկին արտգործ նախարար Վարդան օսկանյանի դեմ քաղաքական պատճառներով սկսված հետապնդումը: Իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնում պարոն Վարդան Օսկանյանին, ԲՀԿ-ին և ՀՀ բոլոր այն քաղաքացիներին ու համար այս դեպքը ապտակ էր հասցված արդարությանն ու արդարադատությանը, վաղվա օրվա հանդեպ հավատին:
Սա ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ հանուն վաղվա Հայաստանի, Հանուն մեր երեխաների վաղվա օրվա հարկավոր է օր առաջ ազատվել այս վարչակարգի մոնոպոլ իշխանությունից ու երկրում վերահաստատել սահմանադրական կարգը:
Ազգայնի Նոր Պահպանողական Շարժում
Նախագահ Էդգար Հելհելյան

 

Այս խորագրի վերջին նյութերը