Լրահոս

03.10.2012 10:16


Հարուցվել է քրեական գործ` ԲԲԸ տնօրենի կողմից պաշտոնեական փաստաթուղթ կեղծելու փաստի առթիվ

Հարուցվել է քրեական գործ` ԲԲԸ տնօրենի կողմից պաշտոնեական փաստաթուղթ կեղծելու փաստի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` արգելանքի տակ գտնվող գույքը վաճառելու նպատակով բաց բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից պաշտոնեական փաստաթուղթ կեղծելու  եւ այն օգտագործելու փաստի առթիվ:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացված գրության հիման վրա նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ «Գյումրի կահույք» ԲԲ ընկերության տնօրենը կեղծել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Շիրակի տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի միավորի եւ դրա նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքը, օգտագործել այն` ներկայացնելով Ախուրյանի նոտարական գրասենյակ:  

Արդյունքում` նշված ԲԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող   եւ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային ստորաբաժանման որոշումներով արգելանքի տակ գտնվող  0,66 հա հողամասը եւ 1964.22 քմ շինությունները 2012թ. փետրվարի  9-ին կնքված առուվաճառքի պայմանագրով օտարել է երկու քաղաքացիների:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնին:  

Այս խորագրի վերջին նյութերը