Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվել է հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ձայների 97,03%-ը։
Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախնական տվյալներով ձայների 54,8%-ով (1 154 533 քվե) հաղթում է ընդդիմադիր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» կոալիցիան։ Երկրորդ տեղում Միխայիլ Սահակաշվիլիի առաջնորդած «Միացյալ ազգային շարժում»-ն է՝ 40,4% (845 169 քվե)։
Քրիստոնեա-դեմոկրատական շարժումը հավաքել է 2,00% (42 823 քվե), Լեյբորիստական կուսակցությունը՝ 1,2% (26 058 քվե)։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վրաստանի նախագահ Միխայիլ Սախակաշվիլին երեկ հայտարարել է, որ ընդունում է իշխող կուսակցության պարտությունն ու հայտարարել ընդդիմություն դառնալու մասին։
Ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի կդառնան հոկտեմբերի 20-ին։
Վրաստանի ԿԸՀ–ը հաշվել է ձայների 97,03%-ը