Լրահոս

02.10.2012 16:45


Ըստ Հովիկ Աբրահամյանի՝ Վարդան Օսկանյանն այն խոշոր ձուկը չէ

Ըստ Հովիկ Աբրահամյանի՝ Վարդան Օսկանյանն այն խոշոր ձուկը չէ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում չի բացառել, որ ապագայում այլ պատգամավորների ևս անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազությունը միջնորդություններ կներկայացնի։ Ավելին, հարցին՝ չե՞ք կարծում, որ ՀՀԿ–ում կան անձինք, որոնց նկատմամբ էլ միջնորդագիր պետք է լիներ, նա պատասխանել է.

–Ինչո՞ւ չեմ կարծում։ 

Նա նաև նշել է, որ ԲՀԿ–ական Վարդան Օսկանյանն այն խոշոր ձուկը չէ, որի մասին խոսում էր ՀՀ նախագահը։

Հ. Աբրահամյանն ասել է նաև, որ նախագահի կողմից որոշում չի լինի վարչապետի պաշտոնը տալ ԲՀԿ–ին, իսկ այն տեսակետը, թե այդ կուսակցությանը կեղծ ընդդիմություն են դարձնում, իրականությանը չի համապատասխանում։ 

Հարցին՝ հնարավո՞ր է քաղաքական իրադարձություններն այնպես զարգանան, որ ինքը համալրի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը, Հ. Աբրահամյանը բացասական պատասխան է տվել։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը