Լրահոս

02.10.2012 16:32


Ռուսաստանի հայերի միությունը հերքում է

Ռուսաստանի հայերի միությունը հերքում է

Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Վարդան Օսկանյանի վերաբերյալ Ռուսաստանի հայերի միության անունից ուղարկված հայտարարությունը կեղծ է:

«Ռուսաստանի հայերի միությունը «Օսկանյանի գործի» հետ կապված ոչ մի դիմում չի ներկայացրել և չի ուղարկել:

Այն տեղեկատվական գործակալություններին, որոնք գտել և տարածել են տվյալ` իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը, որը ուղարկված էր կեղծ էլեկտրոնային հասցեից, խնդրում ենք հերքել այն, քանզի այն չի դարձել գործիք անբարեխիղճ ղեկավար-պրովոկատորների ձեռքում: Այսուհետև Ռուսաստանի հայերի միությունից ստացված տեղեկատվական նամակներն խնդրում ենք ուշադրություն դարձնել էլեկտրոնային հասցեին, որը հրապարակված է մեր կազմակերպության պաշտոնական կայքի էջում www.sarinfo.org»:

Այս խորագրի վերջին նյութերը