Լրահոս

02.10.2012 15:32


Փորձագետ. «Վրաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն»

Փորձագետ. «Վրաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն»

«Ընտրությունների նախնական արդյունքների հիման վրա կարելի է ասել, որ Վրաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն»,–այսօրվա ասուլիսին ասել է Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը։

Փորձագետը նաև հավելել է, որ Վրաստանում հոկտեմբերի 1–ին կայացած խորհրդարանական ընտրությունները  նախորդ ընտրություններից տարբերվում են այն տեսանկյունից, որ 2013 թվականից Վրաստանում ուժի մեջ մտնող նոր Սահմանադրությամբ երկրի նորընտիր նախագահի լիազորությունները կսահմանափակվեն, փոխարենը կընդլայնվեն խորհրդարանի և վարչապետի լիազորությունները։

Էրոյանը նաև ասել է, որ թեկուզև Սահակաշվիլին հայտարարել էր, թե իր կուսակցությունը կհաղթի մեծամասնական համակարգով, բայց «Վրացական երազանքի» թեկնածուները դեռևս հաղթում են նաև մեծամասնականով։

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը