Թուրքիայի նախկին նախագահի դին դատաբժշկական փորձաքննության համար հանվել է գերեզմանից
«Milliyet»-ի փոխանցմամբ՝ այսօր Թուրքիայի նախկին նախագահ Թուրղութ Օզալի դին, Անկարայի դատախազության որոշմամբ, դատաբժշկական փորձաքննության համար հանվել է գերեզմանից:
Նման քայլը պայմանավորված է նասխկին նախագահի մահվան հանգամանքերը հետաքննելու որոշմամբ։
Թուրղութ Օզալը մահացել է 1993թ.։ Պաշտոնական վարկածով՝ մահվան պատճառը եղել է սրտի անբավարարությունը, սակայն հանգուցյալի կինը և որդին պնդում են, որ նրան միտումնավոր թունավորել են:
Նշենք, որ մի շարք թուրք դիվանագետներ պնդում են, թե ժամանակին Թուրղութ Օզալը ցանկացել է լուծել Հայոց ցեղասպանության հարցը՝ փորձելով հստակեցնել, թե Ցեղասպանության ճանաչման դեպքում Թուրքիան ինչ պարտավորությունների տակ է մտնելու։