ԱԺ–ն սկսեց քվեարկել Վարդան Օսկանյանի հարցը. ԲՀԿ–ն հսկում է
Այս պահին ԱԺ–ի նիստերի հարակից միջանցքում տեղի է ունենում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին փողերի լվացման գործով որպես մեղադրյալ ներգրավելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի հարցի քվեարկությունը։ Պատգամավորները պետք է կողմ կամ դեմ արտահատվեն Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելուն։ Քվեարկությունը տեղի է ունենում փակ–գաղտնի ռեժիմով, որը կտևի մինչև 15.35։
Քվեարկությանը մասնակցում են միայն ՀՀԿ–ն և ՕԵԿ–ը։ ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն և «Ժառանգությունը» հայտարարել են, որ բոյկոտում են, քանի որ ակնհայտ քաղաքական ենթատեքստ են տեսնում ներկայացված միջնորդագրում։
Երեկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր բոլոր գործընկերներին կոչ էր արել չմասնակցել քվեարկությանը՝ միաժամանակ ընդգծելով, որ իրենք հսկելու են քվեարկության ընթացքին՝ բացառելու մանիպուլյացիաներով քվեարկության արդյունքների խեղաթյուրումը։
–Մեզ համար արդեն պարզ է, թե քվեարկությունն ինչպես է լինելու։ Ֆիքսված են լինելու «Կենտրոն» հեռուստաընկերության տեսախցիկները, և ողջ քվեարկությունը հսկվելու է,–ասել էր Նաիրա Զոհրաբյանը։

7or.am