Փոխվարչապետն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պատվիրակությանը
ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պատվիրակությանը` դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորությամբ:
Քննարկվեցին թրաֆիքինգի դեմ պայքարում համագործակցության հարցեր:
Հյուրերն արդյունավետ համարեցին Հայաստանում մարդկանց շահագործման հարցերով խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեությունը` նշելով, որ տպավորված են վերջին տարիներին ոլորտում կատարված աշխատանքով եւ պատրաստակամ են աջակցել դրանց առավել բարելավմանը: Նշվեց, որ «ՀՀ-ում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման» ազգային ծրագրով նախատեսված աշխատանքները ճիշտ հունով են ընթանում, եւ անհրաժեշտ է հետեւողական կերպով շարունակել դրանք: Ամերիկյան կողմը փոխվարչապետի ուշադրությունը հրավիրեց տվյալների առավել ճշգրիտ եւ ամբողջական հավաքագրման աշխատանքների, ինչպես նաեւ թրաֆիքինգի զոհերի պաշտպանության առավել արդյունավետ մեխանիզմների ներդրման հարցերի վրա:
Փոխվարչապետը նկատեց, որ ներկայումս նաեւ ուշադրություն է դարձվում աշխատանքային թրաֆիքինգի, երեխաների թրաֆիքինգի հետ կապված խնդիրներին: Մեծ է նաեւ երեւույթի նկատմամբ հանրային վերահսկողությունը, եւ թրաֆիքինգի ցանկացած բացահայտ դեպք արձագանք է գտնում, լուսաբանվում լրատվամիջոցներով:
Հանդիպմանն անդրադարձ եղավ նաեւ ամերիկյան կողմի պատրաստած` երեխաների հարկադիր աշխատանքի մասին զեկույցի Հայաստանին վերաբերող մասին: Փոխվարչապետը նշեց, որ համապատասխան մարմիններին կհանձնարարի ուսումնասիրել զեկույցում բարձրացված հարցերը եւ կարեւորեց նման զեկույցներում օբյեկտիվ եւ թարմ տվյալների օգտագործումը:
Նա նաեւ ներկայացրեց վերջին տարիներին երեխաների պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքները:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին