Արամ Կարապետյան. «Եթե սա ճշմարիտ գործընթաց է, ուրեմն ԲՀԿ-ն կարող է իսկական ընդդիմադիր դառնալ»
«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, անդրադառնալով Վարդան Օսկանյանի գործին, այսօրվա ասուլիսին նշել է, որ քաղաքական այս գործընթացը երեք սցենար ունի. «Սցենար համար մեկ՝ Վարդան Օսկանյանին դարձնում են թեկնածու, իսկ սցենարիստը միանշանակ Սերժ Սարգսյանն է։ Սցենար համար երկու՝ ԲՀԿ-ն սկսել է դրսևորել ընդդիմադիր կեցվածք, որը կարող է վերջանալ սեփական թեկնածուով հանդես գալով։ Սցենար համար երեքը արտաքին խնդիրների հետ է կապված, զարմանալի է՝ ինչպես կարող է ԲՀԿ-ի մի մասը Ռուսաստանի հետ ջերմ հարաբերությունների մեջ լինել, իսկ նրանց երկրորդ դեմքը գումարներ ստանա Հանթսմանից»:
Ըստ բանախոսի՝ եթե սա «ճշմարիտ գործընթաց է, ուրեմն ԲՀԿ-ն կարող է իսկական ընդդիմադիր դառնալ»։

7or.am