Լրահոս

02.10.2012 13:40


«Ժառանգությունն» առաջարկում է սկսել իրենցից և բոլո՛ր պատգամավորներին զրկել անձեռնմխելիությունից

«Ժառանգությունն» առաջարկում է սկսել իրենցից և բոլո՛ր պատգամավորներին զրկել անձեռնմխելիությունից

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խորհրդարանի իր ելույթում նախ հարց է բարձրացել՝ արդյոք ԲՀԿ–ական Վարդան Օսկանյանը ձկան այն մեծ գլո՞ւխն է, որի մասին խոսել էր ՀՀ նախագահը, և որը խորհրդանշում է կոռուպցիան, կամ որի պատճառով մեր հայրենակիցները Հայաստանից փախչում են։ Այնուհետև Ռուբեն Հակոբյանն ընդգծել է, թե նախագահական ընտրությունների նախաշեմին նման օրակարգով խորհրդարան մտնելը արդյոք քաղաքական հաշվարկ չունի՞ իր հիմքում

–Սխալ եք խնդիրը ձևակերպել, և ցանկացած խնդիր, եթե սխալ եք ձևակերպում, արդյունքն էլ սխալ է լինելու, և սրա հետևանքները մենք դեռ զգալու ենք, հավատացնում եմ ձեզ,–ասել է նա և ավելացրել,–մենք բոլորս այս համակարգի զոհն ենք, այս համակարգը խժռում է բոլորին, սա պետություն կառուցելու հակահամակարգ է։

Ռ. Հակոբյանը հայտնել է, որ «Ժառանգությունը» որոշել է քաղաքական մեծամասնությանն  առաջարկել հետ վերցնել Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու նախաձեռնությունը, և եթե պետք է, ապա խորհրդարան մտնել բոլո՛ր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրով, որովհետև կոռուպցիան իրենց մեջ է, և հենց խորհրդարանից պետք է սկսել։

–Իսկ եթե չեք անսալու, ապա մենք բոյկոտելու ենք քվեարկությունը,–եզրափակել է Ռ. Հակոբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը