Լրահոս

02.10.2012 13:20


ԲՀԿ–ն լքեց ԱԺ դահլիճը

ԲՀԿ–ն լքեց ԱԺ դահլիճը

Վարդան Օսկանյանին անձեռնխելիությունից զրկելու միջնորդագրի քննարկման ժամանակ ելույթի համար գրանցված ԲՀԿ–ական վերջին պատգամավորը Գուրգեն Արսենյանն էր։ Հենց նոր ավարտվեց նրա ելույթը, և ԲՀԿ–ական բոլոր պատգամավորները լքեցին խորհրդարանի դահլիճը։

Հիշեցնենք, որ երեկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ սա քաղաքական պատվեր է «Բարգավաճ Հայաստանի» դեմ։ 

ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունն այս քննարկումից հետո չի մասնակցելու այս քառօրյայի մնացած որևէ հարցի քննարկմանը, և մեր պատգամավորների ելույթներից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավորները կլքեն նիստերի դահլիճը, ԱԺ–ի շենքը, իսկ մեր հետագա մասնակցությունն ԱԺ աշխատանքներին մենք կքննարկենք այնուհետ։ Բայց դա չի նշանակում, որ երբ կկազմակերպվի քվեարկությունը, ԱԺ կանոնակարգի համաձայն ԲՀԿ–ի պատգամավորները չեն լինի տարածքում և չեն հսկի քվեարկությունը։ Մեզ համար արդեն պարզ է, թե քվեարկությունն ինչպես է լինելու։ Ֆիքսված են լինելու «Կենտրոն» հեռուստաընկերության տեսախցիկները, և ողջ քվեարկությունը հսկվելու է։ Ես ուղղակիորեն հորդորում եմ՝ չփորձել այլ մանիպուլյացիաներով խեղաթյուրել քվեարկության արդյունքները։ Ես դիմում եմ խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերին, նրանց, ովքեր դեմ են այս միջնոդրությանը, չմասնակցե՛լ քվերակությանը։ Մասնակցելով այդ քվեարկությանը՝ դուք ուղղակիորեն կլեգիտիմացնեք այս ֆարսը։ Այս կերպ մենք միաձայն մեր անհամաձայնությունը կհայտնենք Հայաստանում քաղաքական հաշվեհարդարներին,–հայտարարել էր Նաիրա Զոհրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը