Հայաստանը կհետևի՞ Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի օրինակին և Շենգենի երկրների համար մուտքի վիզայի պահանջը միակողմանիորեն կհանի՞
ՀՀ կառավարության հոկտեմբերի 4–ի օրակարգում ներառվել է Շենգենի երկրների քաղաքացիների համար միակողմանիորեն մուտքի վիզայի պահանջը վերացնելու նախագիծ։
Ներկայում Հայաստանը բանակցություններ է վարում ԵՄ երկրների հետ մուտքի վիզայի հեշտացման համաձայնագրի շուրջ։ Ըստ այդ պայմանագրի՝ պարզեցված մուտք է նախատեսվում մի շարք ՀՀ քաղաքացիների՝ գիտնականների, ուսանողների, լրագրողների, սպորտի և արվեստի գործիչների համար։ Նաև նախատեսվում է Շենգենի մուտքի վիզայի գինը նվազեցնել և հասցնել 35 եվրոյի, իսկ վերոհիշյալ քաղաքացիների համար այն դարձնել անվճար։
Այսպիսով՝ միակողմնակիորեն հանելով մուտքի վիզայի պահանջը՝ Հայաստանն ակնկալում է արագացնել այդ պայմանագրի կնքումը։
Հիշեցնենք, որ Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան Շենգենի երկրների համար մուտքի վիզայի պահանջն արդեն միակողմանիորեն հանել են։