Եթե դուք սույն թվականի հունիսի 1-ից սկսած վեց ամսից ավել ժամկետով գտնվում եք Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և այդ մասին վեցամսյա ժամկետը լրանալուն պես 15 օրվա ընթացքում գրավոր կերպով տեղյակ չեք պահում Հայաստանի Հանրապետության համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին, դուք կարող եք տուգանվել 3000 ՀՀ դրամի չափով։ Տուգանքը նշանակվում է այն ժամանակ, երբ դուք, գալով Հայաստան, ներկայանաք անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություն և բացահայտվի ձեր կողմից 6 ամսից ավել արտերկրում գտվելու և այդ մասին չտեղեկացնելու փաստը։
Բացակայության մասին ժամանակին և պատշաճ կերպով տեղեկացնելու դեպքում դուք վարչական տույժի չեք ենթարկվի։ Այդ պատճառով ավելորդ խնդիրներից խուսափելու նպատակով խորհուրդ ենք տալիս ժամանակին և պատշաճ կերպով կատարել օրենքի պահանջը։
Գրավոր տեղեկացնելու ձևի ընտրության հարցում որևէ սահմանափակում չկա. ցանկացած տեղեկացման ձև, որը կհամարվի գրավոր, ընդունելի է (այդ թվում` էլեկտրոնային հաղորդագրությունը):
Պաշտպանի նախազգուշացումը համաքաղաքացիներին
Հարգելի համաքաղաքացիներ,

Պաշտպանի աշխատակազմ