Լրահոս

02.10.2012 12:36


Փորձագետ. «Հայերի մասնակցությունը Վրաստանի խորհրդարանական ընտրություններին այս անգամ մինիմալ էր»

Փորձագետ. «Հայերի մասնակցությունը Վրաստանի խորհրդարանական ընտրություններին այս անգամ մինիմալ էր»

«Ըստ ժամը 10։40–ի տվյալների՝ ընտրատարածքների 20%–ն է հաշվարկվել։ Արդյունքում՝ «Վրացական երազանքը» 54% է հավաքել, իշխանությունը՝ 40%»,–հոկտեմբերի 2–ին կայացած ասուլիսի ժամանակ ասել է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։

Նա նաև ավելացրել է, որ այս ընտրությունները  վերջին 8 տարիներին Վրաստանում ամենամրցակցայինն ու հետաքրքիրն էին։ «Թբիլիսիում իշխանությունը հիմնականում ունեցել է աջակցություն ազգային փոքրամասնություններից։ Սակայն այս անգամ հայաբնակ համայնքի մասնակցությունը մինիմալ էր, չնայած սպասվում էր, որ 80%–ից ավելին կքվեարկի իշխանության օգտին»,–ասել է փորձագետը։

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը