Վարդան Օսկանյանի հարցով քվեարկությանը ՀԱԿ–ը ողջ կազմով չի մասնակցելու
Հենց նոր Արամ Մանուկյանը խորհրդարանի ամբիոնից ներկայացրել է ՀԱԿ խմբակցության դիրքրորոշումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին փողերի լվացման գործով որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդագրի վերաբերյալ։ Արամ Մանուկյանն ընդգծել է՝ հաշվի առնելով, որ իրավապահ մարմիններն այս գործի մասին տեղյակ են եղել մեկ–մեկուկես տարի առաջ, սակայն գործը հարուցվել է, երբ Վարդան Օսկանյանը սկսել է գործել ընդդիմադիր դիրքերից, ապա ակնհայտ է, որ գործ ունենք քաղաքական պատվերի հետ։
Արամ Մանուկյանը պաշտոնապես հայտարարել է, որ այս հարցի քվեարկությանը ՀԱԿ–ը ողջ կազմով չի մասնակցելու։

7or.am