Աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը դեկտեմբերի 17–ին կժամանի Հայաստան։ Այդ մասին հայտարարել է «Արմենիա փրոդաքշնի» պրոդյուսեր Վալերի Սահարյանը։
Հայտնի դերասանի այցի հիմնական առիթը «Շնորհավոր Նոր տարին, մայրիկնե՛ր» ֆիլմի նորամուտն է։ «Դա ռուսական ֆիլմ է, սակայն կարելի է ասել՝ կիսահայկական է, քանի որ գաղափարը հայկական է, և դրանում մեծ մասնակցություն են ունեցել հայերը»,–ասել է Սահարյանը։
Ֆիլմը բաղկացած է 5 կինոնովելից, որոնք նկարահանել են 5 տարբեր ռեժիսորներ։ Դրանց թվում են ազգությամբ հայ ռեժիսորներ Ղևոնդ Անդրեասյանը, Սարիկ Անդրեսյանը և Գեորգի Մալկովը։ Ֆիլմի բյուջեն 6 մլն դոլար է կազմել։
Ալեն Դելոնը կայցելի Հայաստան