Լրահոս

02.10.2012 10:39


Ավտոպատահար Մեղրի-Կապան ավտոճանապարհին. 23-ամյա վարորդը տեղում մահացել է

Ավտոպատահար Մեղրի-Կապան ավտոճանապարհին. 23-ամյա վարորդը տեղում մահացել է

Արտակարգ իրավիճակների նախարարություն տվյալներով՝ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 23։35-ին, տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Կապան ավտոճանապարհի 25 կմ-ին անհայտ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միցուբիշի պաջերո» մակնիշի 98 ԼՕ 999 պետհամարանիշով ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով վարորդը՝ 23-ամյա Գ. Հարությունյանը, տեղում զոհվել է: 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ուղևոր, 22-ամյա Ն. Խաչատրյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեղրի քաղաքի բժշկական կենտրոն: 
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը