Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Վարդան Օսկանյանի քրեական հետապնդման կապակվությամբ
Այն բանի կապակցությամբ, որ ՀՀ կառավարությանը կից Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ ՔՕ 190 հոդվածի հատկանիշներով քրեական գործ է հարուցել ընդդեմ «Սիվիլիթաս» հիմնադրամի («Անօրինական ճանապարհով ստացված առանձնապես մեծ չափերի եկամուտների օրինականացում կազմակերպված խմբով, պաշտոնական դիրքի չարաշահումով»),
Հաշվի առնելով, որ «Սիվիլիթասի» ղեկավարությունը մեղադրվում է հարկերից խուսափելու, ինչպես նաև բարեգործական միջոցների ոչ նպատակային օգտագործման համար,
Նկատի ունենալով, որ սեպտեմբերի 27–ին Հայաստանի գլխավոր դատախազը ՀՀ խորհրդարանին միջնորդական հայց է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, «Սիվիլիթաս» հիմնադրամի ղեկավար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին,
Ընդգծում ենք, որ նախընտրական շրջանում հայտնի քաղաքական գործչի դեմ քրեական գործ հարուցելը կասկած է առաջացնում, թե գործը քաղաքական բնույթ է կրում։
Համարում ենք, որ Վարդան Օսկանյանը՝ ունևոր ընտանիքի նեկայացուցիչ ոսկերիչների ընտանիքից, այն մարդը չէ, ումից պետք էր սկսել «մաքրումը» կամ «պայքարը կաշառակերության», կամ էլ «ստվերային տնտեսության դեմ»։
Վստահ ենք, որ Հայաստանի իրավապահ մարմինները պետք է ժամանակին կասեցնեն քրեական հետապնդումը։ Գործի կասեցման համար հիմնավորումների ընտրությունը թողնում ենք իրավապահ մարմիններին։
Հայտարարում ենք, որ Հայաստանի խորհրդարանը պետք է մերժի Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին դատախազության միջնորդ հայցը։ Անընդունելի ենք համարում, որ դիվանագետը, հայտնի և հարգված քաղաքական գործիչը խորհրդարանում իր անմեղությունն է ապացուցում։
Բոլոր հայերին և Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիներին կոչ ենք անում ստորագրահավաք սկսել Հայաստանի նախագահի հասցեով, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասցեով՝ պահանջելով պաշտպանել բարի անունը Վարդան Օսկանյանի, ով դարձել է Հայաստանի մտավոր արտաքին քաղաքականության խորհրդանիշը և պատմական հայրենիք հայերի հաջող վերադարձի ամենավառ օրինակը։
Քաղաքական շարժառիթներ ունեցող «Օսկանյանի գործից» հետո այլևս ոչ ոք չի կարողանա սփյուռքի հայերին մաքուր խղճով հրավիրել Հայաստան և նրանցից օգնություն խնդրել։

Հարգանքներով՝ Ռուսաստանի հայերի միություն