Սիրիայի ԱԳՆ–ն արաբական երկրներից պահանջում է դադարեցնել ընդդիմության հովանավորումը
Սիրիայի ԱԳՆ–ն արաբական երկրներից պահանջել է դադարեցնել զենք մատակարարել ընդդիմությանը։ Այսպիսի կոչով է հանդես եկել Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը ՄԱԿ–ում իր ելույթի ժամանալ։
«Միջազգային օգնության հաջողությունը պահանջում է երկրներից, որոնք սատարում են զինված խմբավորումներին մեր երկրում, մասնավորապես, Թուրքիայից, Սաուդյան Արաբիայից, Քատարից և Լիբիայից, դադարեցնել զենքի մատակարարումը, ահաբեկիչների ֆինանսավորումը, պատրաստումն ու պատապարումը։ Դրա փոխարեն պետք է կենտրոնանալ երկխոսության և բռնությունը դատապարտելու վրա»,–ասել է դիվանագետը։
Հիշեցնենք, որ Սիրիայում կառավարության և ընդդիմության միջև զինված հակամարտությունը շարունակվում է 2011թ. մարտից։ ՄԱԿ–ի տվյալներով՝ այդ ժամանակահատվածում երկրում զոհվել է 20 հազ. մարդ։