«ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսի արտասահմանյան մասնակիցները
Հաշված օրեր են մնացել «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսին: Ներկա դրությամբ շուրջ 120 տեղական, կորեական, սինգապուրյան, ռուսական, վրացական, գերմանական, իտալական և ամերիկյան կազմակերպություններ կմասնակցեն ցուցահանդեսին:
Մասնակից ռուսական ընկերություններից են «LaserICT»-ին` իր հեռահաղորդակցության անլար կապի միջոցներով, և «ՈւրարտուՍիսթեմս»-ը, որի գործունեության հիմնական ուղղվածություններն են փորձերի ավտոմատացումը, վիբրաակուստիկայի չափագրումը:
Առաջին անգամ ցուցահանդեսին կմասնակցի իտալական ընկերություն`«ImagingLab»-ը, որը մասնագիտացած է ռոբոտատեխնիկայի և պատկերների մշակման մեջ: Միջոցառման կարևոր ձեռքբերումներից է նաև Կորեայի հանրապետության մասնակցությունը, որի տեխնոլոգիական ձեռքբերումները կներկայացնեն Կորեայի ազգային ՏՀՏ զարգացման գործակալությունը, Առևտրաարդյունաբերական պալատը և այլ կազմակերպություններ:
Սինգապուրից այս տարի հանդես կգա «BANSEA» վենչուրային ֆինանսավորման ընկերություն:
Արդեն ավանդույթ է դարձել այլ երկրների տեխնոլոգիական ընկերությունների կողմից հայկական շուկա մուտք գործելը ԴիջիԹեք տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսի միջոցով: Ցուցահանդեսի միջոցով հայկական շուկա են մուտք գործել «Նեյշնլ Ինսթրումենթս», «Միցուբիշի Էլեկտրիկ», «Կրոնե», «Սինգապուր թեքնոլոջիս» (ի դեմս «Սինգապուր կինետիքսի»), «ST Kinetics», ACC և այլ ընկերությունները, որոնք աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից են։
Հիշեցնենք, որ 8-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական «ԴիջիԹեք» ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 5-7-ը, Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) նորաբաց «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում:
«ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսի արտասահմանյան մասնակիցները
Հաշված օրեր են մնացել «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսին: Ներկա դրությամբ շուրջ 120 տեղական, կորեական, սինգապուրյան, ռուսական, վրացական, գերմանական, իտալական և ամերիկյան կազմակերպություններ կմասնակցեն ցուցահանդեսին:
Մասնակից ռուսական ընկերություններից են «Laser ICT»-ին` իր հեռահաղորդակցության անլար կապի միջոցներով, և «Ուրարտու Սիսթեմս»-ը, որի գործունեության հիմնական ուղղվածություններն են փորձերի ավտոմատացումը, վիբրաակուստիկայի չափագրումը: