Լրահոս

02.10.2012 09:20


Վրաստանում հաղթում է ընդդիմությունը

Վրաստանում հաղթում է ընդդիմությունը

Վրաստանում նախօրեին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով՝ Բիձինա Իվանիշվիլի գլխավորած ընդդիմադիր «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթում է նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի առաջնորդած «Միացյալ ազգային շարժմանը»։

 Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջին տվյալներով՝ հաշվվել է ձայների 11,1%-ը։ Նախնական տվյալներով՝ «Վրացական երազանքը» ստացել է ձայների 54,61, իսկ «Միացյալ ազգային շարժում»-ը՝ 38,14%-ը։

 «Ինտերֆաքս» գործակալությունը տեղեկացնում է, որ ընտրություններին մասնակցող մյուս 14 կուսակցություններից դեռևս լավագույն արդյունքը գրանցել է «Քրիստոնյա-դեմոկրատական շարժումը», որն ստացել է ձայների 2,07%-ը, սակայն խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ է հաղթահարել 5%-ի արգելքը։

Այս խորագրի վերջին նյութերը