Քաղաքական

01.10.2012 18:03


Պատգամավորները ծիծաղել են Գեղամյանի վրա։ Գեղամյանը փախել է

Պատգամավորները ծիծաղել են Գեղամյանի վրա։ Գեղամյանը փախել է

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկման ժամանակ ելույթ ունենալու համար գրանցվել է նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախխագահ Արտաշես Գեղամյանը։ Ամբողջությամբ օգտագործելով ԱԺ կանոնակարգով ելույթի համար սահմանված իր տասը րոպե ժամանակը՝ Գեղամյանը հրաժարվել է իջնել ամբիոնից։ Նա բավական երկար ժամանակ շարունակել է խոսել, անգամ երբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրահանգով անջատել են խոսափողը։ Չեն օգնել նաև ԱԺ նախագահի հիշեցումները, որ ելույթի համար սահմանված ժամանակը սպառվել է, և Գեղամյանը պետք է զբաղեցնի իր տեղը։ ԱՄ նախագահի այս պահվածքը բավական զվարճալի է եղել, և նրա գործընկերների, այդ թվում նաև Գեղամյանի հարազատ ՀՀԿ խմբակցության պատգամավորների ծիծաղն է առաջացրել։

Ամբիոնի միկրոֆոնն անջատած ժամանակ Գեղամյանը Օսկանյանին ասել է, թե կողմ է քվեարկելու Աղվան Հովսեփյանի միջնորդությանը, քանի որ ժամանակին Օսկանյանն իրեն մեղադրել էր Տիգրան Նաղդալյանի սպանության համար։ Դրան ի պատասխան ԲՀԿ–ական պատգամավոր Վահե Հովհաննիսյանը Գեղամյանի ուղղությամբ նետել է, թե դու էլ իշխանության հասցեին մի ժամանակ ինչ ասես ասել ես, իսկ հիմա ինչո՞վ ես զբաղված։ Հովհաննիսյանի այս խոսքերից հետո Գեղամյանը պարզապես փախել է նիստերի դահլիճից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը