Լ. Շիրինյան. «Հայտարարվել է, որ կգործարկվի օդանավակայանը, ուրեմն՝ պետք է այդպես էլ լինի»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Լևոն Շիրինյանը հայտարարել է, որ Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման ձգձգումը քաղաքական ենթատեքստ ունի։ «Հայտարարվել է, որ կգործարկվի օդանավակայանը, ուրեմն՝ պետք է այդպես էլ լինի»,–ասել է քաղաքագետը։ Նա նաև ավելացրել է, որ Արցախի պաշտպանության բանակի ողջ հզորությունը պետք է բերվի մարտական վիճակի։
«Սա նյարդերի պատերազմ է։ Այն կողմը, որը կարողանա հակառակորդի կամքը ջարդել, նա էլ կկարողանա հարցը լուծել»,–ասաց Շիրինյանը։ Նա շեշտել է, որ Ադրբեջանը կարող է հնչեցնել ցանկացած սպառնալիք, և դրանց տուրք տալ պետք չէ։